Արտաքին 4 տարի առաջ - 17:44 07-11-2021

Սիմոնյանը Կադիրովին պատասխանել է «կովկասցիների» վերաբերյալ բարձրացած աղմուկի հարցով

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի կոչին՝ միջոցներ ձեռնարկել այն լրատվամիջոցների դեմ, որոնք իրենց հրապարակումներում շեշտում են հանցագործների ազգությունը։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Ես կցանկանայի Կադիրովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես միշտ ստուգում եմ տեղեկատվությունը «հայտարարություններ անելուց» առաջ։ Այդ իսկ պատճառով իմ տեղեկությունները ճիշտ են։ Վատուտինկիում տեղի ունեցած հարձակման համար ձերբակալված չորս անձինք իսկապես կովկասցիներ են։ Բոլորը»,- գրել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Կովկաս հասկացության տակ են ոչ միայն Չեչնիայի Հանրապետությունը, Դաղստանը, Հյուսիսային Օսիան, այլև Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և այլն։

Սիմոնյանն ընդգծել է, որ ինքը «դասական աշխարհագրության տեսակետից» «կովկասցի» է, և, հետևաբար, «ամեն իրավունք ունի քննադատելու այս հավաքական տերմինի որոշ ներկայացուցիչների սխալ պահվածքը»։

Ավելի վաղ Կադիրովը դիմել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցների դեմ, որոնք իրենց հրապարակումներում շեշտում են հանցագործների ազգությունը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում