Արտաքին 4 տարի առաջ - 15:55 04-11-2021

Ավստրալացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսի ծանր ընթացքի անսպասելի պատճառի մասին

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բերգհոֆերի գիտահետազոտական ​​ինստիտուտը պարզել է, որ մարդիկ, ովքեր գենետիկորեն նախահակված են թթվային ռեֆլյուքսի զարգացմանը, կարող են ավելի հակված լինել կորոնավիրուսի ծանր ձևին: Այս մասին հայտնում է Human Molecular Genetics պարբերականը։

Խոսքը օրգանիզմի հետ կապված խնդրի մասին է, որը հանգեցնում է այրոցի:

«Մենք պարզել ենք, որ գեները, որոնք հրահրում են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ), 15%-ով կապված են COVID-19-ի դեպքում հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ռիսկի մեծացման հետ»,- բացատրել է աշխատանքի համահեղինակ Ջու-Շենգ Օնգան:

Գիտնականների խոսքով՝ ԳԷՌՀ-ը և կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքը ունեն ռիսկի ընդհանուր գործոններ։ Դրանք առնչվում են գիրությանը, հիպերտոնիային, սրտանոթային հիվանդությանը, ինչպես նաև շաքարախտին:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ԳԷՌՀ-ն ուղղակի դեր է խաղում կորոնավիրուսի ժամանակ հոսպիտալացման ռիսկի բարձրացման գործում»,- ասել է Օնգան:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել