Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:25 31-10-2021

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 30-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնումեն ԱՀ Առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 64-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16755 քաղաքացու հետազոտություն, որից 2040-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ