Ներքին 5 տարի առաջ - 22:28 28-10-2021

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի խմելու ջրի գիծ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման, Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է: Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83832,5 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16,0 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Արգիճի և Աստղաձոր գետավազանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը: Մասնավորապես՝ 6.5 մլն խմ Արգիճիի ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ հրաժարվել մեխանիկական եղանակով ոռոգման ջրի մատակարարումից և 1206 հա հողերի ոռոգումը փոխադրել ինքնահոս եղանակի, բարձրացնել ներկայում ինքնահոս եղանակով ոռոգվող 2806 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը՝ ապահովելով կայուն ջրամատակարարում ոռոգման ողջ շրջանում, լրացուցիչ ոռոգելի դարձնել /ինքնահոս եղանակով/ ևս շուրջ 1000 հա մշակովի հողատարածքներ, ջրամբարից ներքև ընկած գետահունային հատվածներում ապահովել կայուն ջրահոսքեր` վերացնելով գարնան ու աշնան վարարումների ամենամյա բացասական հետևանքները, առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ջրամբարից ներքև գետահունի էկոհամակարգի կենսատևման համար:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան