Ղրղզստանը հրաժարվել է իր տարածքում ԱՄՆ ավիաբազայի տեղակայումից
copy image url

Ղրղզստանը հրաժարվել է իր տարածքում ԱՄՆ ավիաբազայի տեղակայումից

Արտաքին 3 տարի առաջ - 16:58 23-10-2021

Ղրղզստանն իր տարածքում ամերիկյան ավիաբազա չի տեղադրի, հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը, որի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ռուսական բազա ունենք Կանտում։ Մեկ բազան մեզ բավական է։ Մենք չենք ուզում մուկ ու կատու խաղալ տերությունների հետ՝ երկու բազա տեղակայելով մեր տարածքում»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Մինեկաևը հայտարարել էր, որ Ղրղզստանի Կանտի ավիաբազան ամրապնդվում է ՀՕՊ համակարգերով: Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության տեղակայման ծրագրերը դեռ չեն իրականացվել, սակայն դրանք «ընթացքի մեջ են»։