Արտաքին 3 տարի առաջ - 14:41 05-12-2022

Ռուսական ավիաբազայի նկատմամբ հարձակում է իրականացվել

Ռուսական կողմը հայտնել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սարատովի մարզի օդանավակայանի վրա։ Խոսքը վերաբերում է Էնգելսի օդանավակայանին, որտեղ տեղակայված են Ուկրաինային հրթիռային հարվածներ իրականացնող ռազմավարական ռմբակոծիչները։

Պայթյունի մասին տեսանյութը շրջանառվում է թելագրամյան ռուսական տարբեր ալիքներում։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան տեղի օդանավակայանի թռիչքուղու վրա անհայտ ինքնաթիռ է կործանվել։ Դրան հաջորդել է պայթյուն, որը ֆիքսել են արտաքին տեսահսկման տեսախցիկները։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ից հետո։

Հաղորդվում է, որ պայթյունի արդյունքում երկու ինքնաթիռ է խոցվել։ Ըստ տեղեկությունների՝ երկու մարդ վիրավորվել է և տեղափոխվել տեղի հիվանդանոց։

Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ Ռուսաստանը կարող է հերթական զանգվածային հրթիռային հարձակումը նախապատրաստել Ուկրաինայի տարածքում։ Զանգվածային լրատվամիջոցները նման եզրակացությունների են հանգել այն պատճառով, որ Ռուսաստանը Սարատովի մերձակայքում գտնվող Էնգելս-2 ռազմական օդանավակայանում կենտրոնացրել է երկու տասնյակ ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք ներգրավված են եղել պարբերական հրթիռային հարվածների մեջ։

Շաբաթվա ընթացքում ռուսական Tu-95 MS ռազմավարական ռմբակոծիչների անձնակազմերը թռիչքներ են կատարել Սարատովի, Սամարայի և Օրենբուրգի մարզերի օդային տարածքում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արևելյան մասի օդային տարածքում ու Բարենցի ծովի ջրերում:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սարատով քաղաքի մոտ գտնվող Էնգելս-2 ավիաբազայում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել են երկու Տու-95 ռմբակոծիչներ։ Վնաստված Տու-95 ռմբակոծիչները օգտագործվում են Ուկրաինայի տարածքի վրա ավիահարվածներ իրականացնելու համար:

Չնայած ուկրաինական կողմը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, սակայն ենթադրվում է, որ հենց Կիևն է կանգնած Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ գտնվող բազաների և մատակարարման պահեստների նկատմամբ իրականացված տասնյակ նմանատիպ հարվածների հետևում:

Նշվում է, որ Էնգելս-2-ը և Ռյազանը գտնվում են Ուկրաինայի հետ սահմանից 300-ից 450 մղոն հեռավորության վրա և դուրս են Կիևի հրթիռների շառավղից։ Սա նշանակում է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
Պայթյուններից ժամեր առաջ ուկրաինական «Ուկրոբոնոպրոմ» սպառազինության ընկերությունը պնդում էր, որ հաջողությամբ փորձարկել է մահապարտ անօդաչու թռչող սարք՝ 165 ֆունտ կշռող մարտագլխիկով:

Ռյազանի բնակիչներից մեկը պայթյունից մասին ասել է. «Իմ տանն ամեն ինչ դուրս թռավ դարակներից։ Ես կարծում էի, որ պատուհանները դուրս կթռչեն, սարսափելի է: Մենք ապրում ենք թռիչքի գոտուց ոչ հեռու»։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռյազանի նկատմամբ հարձակումն ամենայն հավանականությամբ, իրականացվել է Ուկրաինայի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքի միջոցով, սակայն կասկածներ են առկա Էնգելս-2 ավիաբազայի նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ:

Ենթադրվում է, որ Էնգելս-2 ավիաբազայի նկատմամբ հարձակում իրականացրած անօդաչու թռչող սարքը գործարկվել է Ռուսաստանի տարածքից, ինչից պարզ է դառնում, որ ուկրաինական կողմի օպերատիվները հասել են Վոլգա գետի ափերին։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ եթե անօդաչու թռչող սարքն արձակվել է Ուկրաինայի տարածքից, ապա, հետևաբար, ուկրաինական կողմն արդեն ունի 1000 կմ հեռահարության հարվածին հրթիռներ, ինչը նշանակում է, որ Մոսկվան կարող է ենթարկվել հարձակման։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան