Արտաքին 3 տարի առաջ - 13:33 17-11-2022

Իրանում կրկին ահաբեկչական հարձակում է իրականացվել

Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Իզեհ քաղաքում երեկ ուշ երեկոյան ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գրծակալությունը, Իզեհ քաղաքի կենտրոնական շուկայում անհայտ զինված անձը կրակ է բացել մարդկանց և իրավապահների ուղղությամբ:

Հաղորդվում է, որ ահաբեկչության հետևանքով հինգ մարդ՝ այդ թվում նաև մեկ երեխա, զոհվել են, ևս 10-ը՝ վիրավորվել։ Աղբյուրը նշում է, որ հակահեղափոխական խմբերի կողմից մարդկանց փողոց դուրս գալու կոչից հետո ահաբեկիչները օգտվել են այդ հնարավորությունից և ահաբեկչություն իրականացրել Իզեհ քաղաքում։

Խուզեստանի նահանգապետարանի անվտանգության հարցերով մի բարձրաստիճան պաշտոնյա տեղեկացրել է, որ հարձակվողները 2 մոտոցիկլետների վարողներ են եղել, որոնք ռազմական զենքի կիրառմամբ կրակել են մարդկանց վրա: Նա նշել է, որ տուժածների թվում կան նաև մի քանի ոստիկաններ՝ հավելելով, որ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, հոկտեմբերի 26-ին զինված անձը Իրանի հարավային Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերաղ սրբավայրում կրակ էր բացել ուխտավորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան