Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 21:38 22-10-2021

Սաակաշվիլին տեսաուղերձ էր ձայնագրել կաթնամթերքով լի բեռնանավում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կաթնամթերքով լի բեռնանավից տեսաուղերձ է ձայնագրել սեպտեմբերի 28-ին: Հենց դրանով նա Ուկրաինայից ժամանել է Փոթի նավահանգիստ: Ձայնագրությունը հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Տեսանյութում Սաակաշվիլին ասել է, որ իրեն առեւանգել են անհայտ երկրի գաղտնի ծառայությունները: «Չգիտեմ, թե ուր են տանում, բայց տեսանյութը մնաց ինձ մոտ, ըստ երևույթին, նրանք ինձ թույլ տվեցին», - շեշտել է նա:

Հեռուստաալիքը ենթադրում է, որ Սաակաշվիլին լիովին չի վստահել վարորդ Էլգուջա Ցոմային, որը հանդես է եկել որպես նրա «ուղեցույց»: Արդյունքում, նա տեսագրել է ենթադրյալ առեւանգման մասին տեսանյութը, եթե Վրաստան հասնելու փորձը չանցնի իր սցենարի համաձայն:

Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի սկզբին: Դրանից հետո նա հացադուլ է հայտարարել: Քաղաքական գործչի վիճակը շարունակում է վատթարանալ, բժիշկները խորհուրդ են տվել նրան տեղափոխել կլինիկա՝ առողջական վիճակը վերահսկելու համար:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը