Պորտուգալական Taguspark տեխնոպարկում տեղի է ունեցել դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի 60–ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Յուրի Գագարինի կիսանդրին տեղադրվել է Օեյրաշ քաղաքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ հղում անելով Պորտուգալիայում Ռուսաստանի դեսպանատանը:
Ռուսաստանի դեսպան Միխայիլ Կամինինը արարողության ժամանակ ասել է. «Այսօր Յուրի Գագարինի կիսանդրու բացումը ևս մեկ քայլ է մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունների զարգացման գործում»:
Պորտուգալիայի փոստը հոկտեմբերին թողարկել է նաև Յուրի Գագարինի դիմանկարով բացիկ: Այն ներկայացվել է Լիսաբոնի աստղագիտական աստղադիտարանում: