Արտաքին 5 տարի առաջ - 16:28 10-08-2021

Պորտուգալիայում մահացել է պատվաստումից հրաժարված մի ամբողջ ընտանիք

Անգլիայի Քարդիֆ քաղաքի բնակիչ Ֆրենսիս Գոնսալվեշը կորցրել է իր մորը, հորն ու եղբորը, ովքեր հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նրանք մահացել են COVID-19-ով վարակվելուց հետո: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ֆրենսիսի հայրը 73 տարեկան էր, մայրը՝ 65 տարեկան, եղբայրը՝ 40 տարեկան, նրանք բոլորը ապրում էին Պորտուգալիայում: Հարազատները չեն ցանկացել պատվաստվել, քանի որ դարձել են պատվաստման հակառակորդների տարածած ապատեղեկատվության զոհը:

«Նրանք (ընտանիքի անդամները - խմբ.) ենթարկվել են պատվաստումների դեմ քարոզչության ազդեցության, որը տարվում է շրջապատում: Սա այն մարդկանց հաշվով է, ովքեր վախենում են և ընկնում են ծուղակը»,- ասել է Գոնսալվեշը:

Նա հավելել է, որ չի հասկանում այն ​​մարդկանց, ովքեր հավատում են, որ իշխանությունները պատվաստման արշավ են կազմակերպել իրենց վնասելու համար:

Ֆրենսիսը նշել է, որ իր մայրը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, իսկ հայրը վերջերս հոսպիտալացվել է երիկամների քարերի պատճառով: Ամենից շատ նրան ցնցել է եղբոր մահը, որին նա համարում էր «ամենաառողջը ընտանիքում»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը