Արտաքին 5 տարի առաջ - 18:38 23-06-2021

Ռուսաստանում և Պորտուգալիայում COVID-ի դեպքերի աճը կապված է հնդկական շտամի հետ. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ռուսաստանում և Պորտուգալիայում կորոնավիրուսի դեպքերի աճը կապված է վարակի հնդկական շտամի՝ դելտայի տարածման հետ: Այս մասին նա ասել է Բունդեսթագում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վտանգը, որը մենք տեսնում ենք «Դելտա»-ի տարատեսակի մեծ բաժին ունեցող երկրներում, դառնում է ավելի շոշափելի: Օրինակ՝ Ռուսաստանում և Պորտուգալիայում վարակների մեծ աճը պետք է կապել առաջին հերթին այս տարատեսակի հետ»,- ասել է քաղաքական գործիչը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Գերմանիայում իրադարձությունների զարգացումը «քաջալերում է և թույլ է տալիս լավ ամառվա հույս ունենալ»: Այնուամենայնիվ, կանցլերը քաղաքացիներին հորդորել է պահպանել հիգիենայի և դիմակների ռեժիմի կանոնները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում