Արտաքին 4 տարի առաջ - 18:34 12-03-2022

Պորտուգալիայում Աբրամովիչի քաղաքացիության գործով ձերբակալել են րաբբիի

Պորտուգալացի քննիչները ձերբակալել են րաբբի Դանիել Լիտվակին, որը ղեկավարում է Պորտուի հրեական համայնքը։ Հենց նա է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին տրամադրել փաստաթուղթ, որի հիման վրա նա ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն։ Պորտուգալիայի իշխանությունները Աբրամովիչի հպատակագրման վերաբերյալ հետաքննություն էին սկսել դեռևս հունվարին։

Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում մշտապես ապրող օտարահպատակ էր, սակայն Սկրիպալների թունավորման և Ղրիմի բռնակցման պատճառով Կրեմլի հետ Լոնդոնի հարաբերությունների կտրուկ սառեցման ֆոնին նա չի երկարաձգել իր կեցության թույլտվությունը։ Նա ստացել է իսրայելական անձնագիր և Բրիտանիա ու ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք, իսկ 2021 թվականին ձեռք է բերել Պորտուգալիայի քաղաքացիություն և ԵՄ 27 երկրներից ցանկացածում ապրելու իրավունք։ Պորտուգալացի դառնալու համար Աբրամովիչին բավարար էր միայն րաբբիի վկայականն այն մասին, որ նա սեֆարդական հրեաների ժառանգ է, որոնք միջնադարյան ինկվիզիցիայի կողմից վտարվել էին Իսպանիայից և Պորտուգալիայից: Ե՛վ այնտեղ, և՛ այնտեղղ գործում էին օրենքներ, որոնք նման ճանապարհ էին բացում դեպի քաղաքացիություն։

Տեղական Publico թերթը գրել է, որ րաբբիին ձերբակալել են, երբ նա պատրաստվում էր թռչել Իսրայել։ Դատախազությունը հայտնել է, որ կալանավորումն իրականացվել է կոռուպցիայի, փաստաթղթերի կեղծման և փողերի լվացման գործով, հաղորդում է Agence France-Presse-ը։ Ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցը դատարանը կորոշի շաբաթ օրը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը