Ներքին 4 տարի առաջ - 08:17 15-10-2021

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի, իսկ վիրավորում ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` հայ բնակչությանը կոչ անելով չտրվել համացանցում տարածվող ապատեղեկատվությանը կամ չճշտված տեղեկություններին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես` Պաշտպանության բանակի հաղորդագրություններին, քանի որ այս պահին շրջանառվում են իրականության հետ կապ չունեցող, ուռճացված տեղեկություններ։

«Սիրելի ժողովուրդ, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին, առաջին հերթին` Պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությանը։ Այս պահի դրությամբ, փառք Աստծո, մենք զոհեր չունենք, և բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չսպառնա։ Ընդհանուր իրավիճակը այդպիսին է, կայուն է հիմա։ Այդ հարցով զբաղվում են նաև խաղաղապահները, անմիջապես եկել են այդ վայրը, այսինքն` խուճապի համար ոչ մի պատճառ չկա», - «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի արտգործնախարարը։

Դավիթ Բաբայանի հաղորդմամբ` այսօրվա դեպքերը տեղի են ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ չափերի ու մասշտաբների են եղել արցախա-ադրբեջանական բախումները և կա՞ արդյոք լարվածության էսկալացիայի վտանգ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է։ Արցախցի պաշտոնյան չի կարծում, որ տեղի ունեցածը հիմք է լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։ «Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», - ընդգծեց «Արմենպրես»-ի զրուցակիցը` կարծիք հայտնելով, որ ադրբեջանական կողմի այս նոր սադրանքը ոչ թե պարզապես քաղաքական, այլ աշխարհաքաղաքական նկատառումներով է իրականացվել։

Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քայլեր է ձեռնարկում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայության դեմ։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ