Արտաքին 4 տարի առաջ - 19:54 14-10-2021

Քրդերը հայտարարել են Սիրիայում ԻՊ վերածննդի մասին

Քրդական ուժերը հայտարարել են Սիրիայում ԻՊ -ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) վերածննդի նշանների մասին: Այս մասին հայտնում է The Guardian- ը:

Նշվում է, որ 2019-ին քրդերն իրենց դաշնակիցների աջակցությամբ գրավեցին Բագուզը՝ Սիրիայիյում «Իսլամական պետության» վերահսկողության տակ մնացած վերջին քաղաքը: Սակայն, ըստ տարածաշրջանի քրդական ուժերի ղեկավարներից մեկի`Լուկման Խալիլի, դա այնքան էլ այդպես չէ․ իսլամիստները միայն ընդմիջում են վերցրել, իսկ վերջին շրջանում նրանք իրենց ավելի ակտիվ են դրսևորում ընդհատակից: Դա պայմանավորված է նրանով, որ գաղափարախոսությունը չի կարող պարտվել, վստահ են քրդերը:

Նման տրամադրություններ են նաև Էլ-Հասաքա քաղաքում։ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) տեղական հրամանատար Մազլում Աբդին համաձայն է, որ ԻՊ-ը կարող է կրկին գլուխ բարձրացնել և իրական սպառնալիք լինել: Նրա խոսքով՝ իրենք շարունակում են ձերբակալել իսլամիստներին, որոնցից ոմանք փոքր բնակավայրեր են վերահսկում:

Սիրիայում ամենադժվար իրավիճակը շարունակում է մնալ Դեյր էզ Զոր նահանգում: Նշվում է, որ ահաբեկիչները համակարգված գործունեություն են ծավալում նաև Իրաքում, որտեղ իրավիճակը կարող է սրվել ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերմամբ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ