Արտաքին 4 տարի առաջ - 14:37 14-10-2021

Ինչ է Պուտինին խոստացել Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետի պաշտոնը լքելուց հետո

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է շուտով վերադարձնել այդ պաշտոնը, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով Նեթանյահուի շրջապատից աղբյուրին և եվրոպացի դիվանագետին:

Նշվում է, որ հաղորդագրությունը փոխանցվել է ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովի միջոցով, որը, իր հերթին, փոխանցել է Ռուսաստանի ղեկավարի անձնական նամակը:

Նշվում է, որ Պուտինն ու Նեթանյահուն մշտապես ունեցել են ջերմ հարաբերություններ, որոնք ավելի են ջերմացել Սիրիայում 2015 թվականին ռուսական ռազմական արշավի մեկնարկից հետո: Իսրայելի նախկին առաջնորդը դա շեշտադրել է նախընտրական քարոզարշավների ժամանակ, օրինակ՝ քարոզչական նպատակներով օգտագործելով Պուտինի հետ լուսանկարներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը