Ուղիղ եթեր
Իրանի և ՀՀ-ի սահմաններին նկատված ահաբեկիչները պետք է անհետանան. Իրանի գլխավոր դատախազ
copy image url

Իրանի և ՀՀ-ի սահմաններին նկատված ահաբեկիչները պետք է անհետանան. Իրանի գլխավոր դատախազ

Արտաքին 3 տարի առաջ - 14:41 13-10-2021

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի։

ՀՀ գլխավոր դատախազությունը հատվածներ է ներկայացնում Հայաստանի և ԻԻՀ գլխավոր դատախազների խոսքից:

Արթուր Դավթյան- ՀՀ գլխավոր դատախազ — Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց: Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն:

ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի-Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները։

Ինչպես որ հայտարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն:

Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը:

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
21:15 Ոչ թե հանել ենք, այլ իրենք են գնացել․ Գյումրիում համատարած ազատումներ են
21:01 Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը շարունակում է «կրթել հասարակությանը»
23:32 Փաստարկված խոսք, ու Նիկոլին ոչինչ չի մնում, քան հիստերիկանալ. այդ լաչառությունը փախուստ է
18:25 20 հազար դրամ՝ հագուստի ու աքսեսուարների փողը չհաշված․«Վերջին զանգ»-ի դրամահավաքները չեն վերացել
18:03 Ով պետական բյուջեից փող է տանում՝ իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան
22:02 Պառլամենտի դահլիճը միակ վայրն է, որտեղ վեցնոցն իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում. Հակոբյան