Արտաքին 4 տարի առաջ - 19:54 09-10-2021

Մահացել է Իրանի առաջին նախագահը

Մահացել է Իրանի առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը, որն ընտրվել էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո: Նրա մահվան մասին հայտնել են կինը, երեխաները, եղբայրներն ու քույրերը:

Ինչպես հաղորդում է IRNA-ն, 88 տարեկան քաղաքական գործիչը մահացել է Փարիզի Սալպետրիերե հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո:

Բանիսադրը ծնվել էր 1933 թվականի մարտի 22-ին Իրանի արևմուտքում՝ Համադան նահանգում: Քաղաքական գործիչը Իրանի նախագահն էր 1980 թվականի սկզբից մինչև 1981 թվականի կեսերը: Հետո նրան իմպիչմենտի են ենթարկել: Նա մեղադրվում էր իսլամական հոգեւորականների հանդեպ վարած քաղաքականության համար: Նա ի վերջո փախել էր Իրանից և ապաստան գտել Ֆրանսիայում:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են

Ձեզ գուցե հետաքրքրի