Արտաքին 3 տարի առաջ - 10:00 09-01-2023

Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է նախօրեին Իրանում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ կայացած հանդիպման ընթացքում, ով իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին։

Ռաիսին շեշտել է, որ կողմերը կարող են զարգացնել իրենց համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում։

Վերջինս նշել է, որ երկու երկրների միջև ընդլայնվում է նաև դիվանագիտական փոխգործակցությունը։ Նա նաև ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում ռազմավարական համագործակցության ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Իրանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպանն իր հերթին հայտնել է, որ համապարփակ տնտեսական համագործակցության մշտական ​​զարգացումն իր առաջնահերթություններից է։ Նա հավելել է, որ առևտրատնտեսական ոլորտում ռուս-իրանական ռազմավարական գործընկերությունը ստիպել է արևմտյան երկրներին հիասթափվել պատժամիջոցների քաղաքականությունից։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի