Արտաքին 5 տարի առաջ - 09:00 01-10-2021

Գերմանիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավտոկայանատեղիում

Գերմանիայի Շտուրգարտ քաղաքում հինգշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 30-ին, հրդեհ է բռնկվել տրանսպորտային ընկերություններից մեկի ավտոբուսային պարկում: Հրդեհն առնվազն տասը տրանսպորտային միջոց է ոչնչացրել, հաղորդել է Stuttgarter Zeitung պարբերականը:

Նախնական տվյալներով, հրդեհվել են ծածկի տակ կայանված ավտոբուսները: Դեպքի վայրից ծխի հաստ սյուն է բարձրացել, լսվել են անվադողերի պայթյունների ձայները:

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 150 հրշեջ: Կրակը հաջողվել է տեղայնացնել:

Հաղորդվում է, որ արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան: Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները զգուշացրել են, որ միջադեպը կազդի ավտոբուսների երթևեկի վրա՝ ուրբաթ օրը:

Հրդեհի պատճառները դեռ անհայտ են: Ոստիկանությունը հետաքննություն կսկսի հրդեհն ամբողջությամբ մարելուց հետո:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»