Արտաքին 4 տարի առաջ - 12:46 30-09-2021

Սոչիում օդապարիկն ընկել է ծովը

ՌԴ Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանում օդապարիկը, որի զամբյուղում մարդիկ են եղել, ընկել է ծովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատին:

«Մեր աշխատակիցների օգնությունը չի պահանջվել: Փրկարարները դուրս են եկել «112»-ին ահազանգից հետո, սակայն տեղում ձկնորսներին հաջողվել է օգնել տուժածներին: Չորս մարդու տեղափոխում են ափ, բոլորը ողջ են»,- հայտնել են ջոկատից:

ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից պարզաբանել են, որ օդապարիկի զամբյուղում երեք մարդ է եղել, նրանց տարհանել են ձկնորսական նավակ, որը շարժվում էր դեպի Գոլովինկա բնակավայրի ձկնորսական հենակետ:

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ափից 100 մետր հեռավորության վրա, մարդիկ արդեն ցամաքում են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է