Արտաքին 5 տարի առաջ - 09:13 01-07-2021

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ մտադիր չէ լքել Սև ծովը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, մեկնաբանելով 2021 թ. հունիսի 23-ին բրիտանական Defender կործանիչի հետ կապված միջադեպը, ասել է, որ դաշինքը մտադիր չէ ետ կանչել Սև ծովում իր ներկայացուցչությունը։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն անխախտ է իր դիրքորոշման մեջ, որը վերաբերում է նավագնացության ազատությանը և այն փաստին, որ Ղրիմն Ուկրաինա է, ոչ թե Ռուսաստան։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաստատակամ են նշված սկզբունքները պաշտպանելու հարցում։ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ մենք չենք զիջի այդ հարցում»,- ասել է նա։

Հատուկ ներկայացուցչի խոսքով, Սև ծովի անվտանգությունն ապահովելը դաշինքի անդամների խնդիրն է, քանի որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը։

«Ռուսաստանը զենք, այդ թվում՝ հրթիռային համակարգեր է տեղակայում Ղրիմում, ինչը բարդացնում է նավագնացության ազատությունը։ Այդ պատճառով ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սև ծովում՝ դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելու համար»,- վստահեցրել է Ապաթուրայը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը