Արտաքին 5 տարի առաջ - 14:59 13-09-2021

«Երեք եղբայր-2021». Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունները

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

«Երեք եղբայր-2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Բերձորում (Լաչին):

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև իրականացնում են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»