Արտաքին 4 տարի առաջ - 18:57 18-11-2021

Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 զորավարժությունները

Նոյեմբերի 18-ին Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Թուրքիայի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին, ermenihaber-ի փոխանցմամբ, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ ավելի մոտեցումը ու արդյունավետ որոշումներ կայացնելու հմտությունների կիրառումը։

Զորավարժությունները ընթանում են Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնում (JTEC) և կտևեն 14 օր։

Նշենք, որ Maple Arch-ն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում։ Վրաստանը այս զորավարժություններին մասնակցում է 2018 թվականից։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը