«Թավշյա» կրթության Շմիդտի որդիները
copy image url

«Թավշյա» կրթության Շմիդտի որդիները

Ներքին 3 տարի առաջ - 22:09 07-09-2021

«Թավշյա» Հայաստանում կրթության համակարգը էլ ավելի «խրվեց»: Փողոցից նախարար դարձած Արայիկ Հարությունյանը այն մինչեւ վերջ տապալեց: «Կրթական» ոչ տեւական նրա կենսագրությունը բավականին հարստացավ արտառոց փաստերով: Նշանակվելուն պես նա նախ նախարարությունում կոռուպցիոներ ու թալանչի էր հայտարարել «նախկինների» ժամանակ աշխատանքի ընդունվածներին, ու բանը հասել էր նրան, որ վարչության պետերն ու շարքային աշխատակիցները ստիպված իրենց մեքենաները նախարարության շենքից մի քանի կանգառ հեռու էին կանգնեցնում` «թալանչիության» մեջ չկասկածվելու համար:

2018թ մայիսին նախարար Հարությունյանն իսկույն մեկնել էր Փարիզ` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին մասնակցելու համար, բայց այնքան ապաշնորհ էր գտնվել, որ չէր օգտագործել հեղինակավոր հարթակը` Հայաստանի մասին բարձրաձայնելու համար, մինչդեռ գրեթե բոլոր երկրների նախարարները ելույթներ էին ունեցել:

Նախարարական ողջ կարիերայի ընթացքում նա ընդամենը զբաղված էր դպրոցների մանկավարժներին ծաղրելով, դրամահավաքի ու կաշառակերության մեջ մեղադրելով ու նսեմացնելով, ԿԳՄՍ իր աշխատասենյակում «Լոսի Քիսոներին» ու նման այլ անձանց ընդունելով: Արայիկ Հարությունյանը ողջ պաշտոնավարման ընթացքում ծառայողական զբոսաշրջություն է իրականացրել վերջում` տխրահռչակ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ, որը կասկածելի hանգամանքներում հրաժարական տվեց: Հենց Արայիկ Հարությունյանի օրոք դպրոցական օրագրերի վրա հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի նկարները, ու «դուխով» օրագրերը դարձան աշակերտական պարագաների մի մասը, նրա օրոք էին աշակերտները ցույցեր անում իրենց մանկավարժների դեմ, որոշում, որ իրենք` այսինքն, «Ժողովուրդը» պետք է ընտրի տնօրեններին:

Ոլորտը տապալած եւ բարձր պաշտոնի նշանակված Արայիկ Հարությունյանից հետո լավագույն ավանդույթները շարունակվում են Վահրամ Դումանյանի շնորհիվ, ու Բակունցի` ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի հանգստությունն ու աշխարհի` ծիրանագույն բուրաստան լինելն էլ ավելի առարկայական ու պատկերացնելի են դառնում: Վերջին ցցուն փաստն այն է, որ այցելելով Կութ գյուղ` Վահրամ Դումանյանը ոչինչ չէր նկատել, բացի Կութի դպրոցականների միանման սանրվածքից: «Բոլորը նույն վարսավիրի մո՞տ են մազերը կտրել, տենդե՞նց է ինչ-որ, թե՞ Կութի խորհրդանիշն է»,-անկեղծորեն զարմացել էր նախարարը:

Այժմ էլ սուպերնախարարության հակառուս ղեկավարը մեկնել է Կազան` կմասնակցելու «Ռուսաստան` սպորտային պետություն» ֆորումին, ԱՊՀ ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Ինչ խոսք, հաճելի է պետության հաշվին շրջագայելը, իսկ Շուշիի գորգերի թանգարանի շենքի հարցերում նախարարը լռում է: Նախ Շուշին հանձնված է իր ղեկավարի ձեռամբ, այնտեղ չի կարող գնալ, եւ հետո Շուշիի թանգարանից տարհանված նմուշները ԿԳՄՍ նախարարության շենքի հարեւանությամբ են ժամանակավորապես գտնվում, իրեն ո՞վ գործուղման համար օրապահիկ կտա` կողքի շենք այցելելու համար:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
14:20 ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»
17:45 Մարզային հիվանդանոցները վերցնում են, որ ՔՊ-ին ձայներ բերեն․ ԱՆ որոշման հետքերով 
11:49 Պուտինի սիրելի կեֆիրը «ցնցել է» ռուսական շուկան՝ առաջացնելով պահանջարկի կտրուկ աճ. RIA