Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:49 31-08-2021

Գերմանիայի 119 քաղաքացի չի կարողանում հեռանալ Թուրքիայից

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից, փոխանցում է ermenihaber-ը։

Հարցմանը պատասխանել է երկրի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացիներ ներկայումս գտնվում են թուրքական բանտերում, ևս 58 քաղաքացու արգելված է հեռանալ երկրից։ Պարզվել է նաև, որ 2021 թվականի ընթացքում արգելվել է Գերմանիայի 4 քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում բնակության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նշված համատեքստում որևէ տեղեկատվության չի տիրապետում։

Արտգործնախարարությունը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե Թուրքիայում բանտարկված իր քաղաքացիներն ինչ մեղադրանքների հիման վրա են ազատազրկման դատապարտվել։ Սակայն վերջին տարիների ընթացքում մամուլում հատկապես մեծ աղմուկ են առաջացրել դեպքերը, երբ սոցցանցերում կատարված հրապարակումների հիման վրա Գերմանիայի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում մեղադրվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կամ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան