Ավելին 4 տարի առաջ - 19:42 28-08-2021

Սոչիի ինքնաթիռից իջեցրել են օդորակիչ և սնունդ պահանջող ուղևորին

Մոսկվա-Սոչի ինքնաթիռի ուղևորներից մեկին իջեցրել են ինքնաթիռից՝ իր տգեղ պահվածքի պատճառով: Այլ ուղևորներ, ինչպես նաև բորտուղեկցորդները, ականատես են եղել, թե ինչպես է կինը վիճել անձնակազմի հետ և իր նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պահանջել, ինչպես նաև անհատական ​​սպասարկում:

Ինքնաթիռում տեղավորվելուց հետո կինը հայտարարել է, որ շոգում է, և որ անհատական օդորակիչը վերևից չի բավարարում իրեն․ նա պահանջել է ավելի «սառեցնել» տարածքը Ուղևորին չի բավարարել բորտուղեկցորդուհու այն պատասխանը, որ սրահում օդորակիչը կմիացվի շարժիչները գործարկելուց հետո:

«Միացրեք օդորակիչը, ես 50 հազար ռուբլի եմ վճարել բիզնես կարգի համար»,- բղավել է կինը՝ խոսքը համեմելով նաև հայհոյանքներով։

Այնուհետև նա սկսել է բղավել և տաք սնունդ պահանջել։

Ի դեպ, ճաշել նրան այդպես էլ չի հաջողվել, քանի որ ուտեստները մատուցելու փոխարեն ինքնաթիռի անձնակազմը ոստիկաններին է հրավիրել։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է