Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 16:49 29-06-2021

Միացյալ Նահանգներում մեքսիկացին ցատկել է արդեն թռչող ինքնաթիռից

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում շարժվող ինքնաթիռից ցած նետվելու համար տղամարդուն սպառնում է 20 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից Սոլթ Լեյք Սիթի թռիչքի ժամանակ:

Նշվում է, որ տղամարդը Մեքսիկայի քաղաքացի է, նրա անունը Լուիս Անտոնիո Վիկտորիա Դոմինգես է: Հեռուստաալիքի տվյալներով ՝ ուղևորը Լոս Անջելես է ժամանել դեպքից երկու օր առաջ: Օդանավում գտնվելու ընթացքում նա անհանգիստ է եղել, անընդհատ նայել շուրջը:

Երբ ինքնաթիռը սկսել է թռիչքուղի մտնել, տղամարդը սկսել է խուճապի մատնվել ու խնդրել բորտուղեկցորդուհուն ազատել իրեն: Դոմինգեսը փորձել է օդաչուների խցիկ մտնել, այնուհետև արտակարգ թեքահարթակ օգտագործելով դուրս է թռչել ինքնաթիռից: Տղամարդը ընկել է օդանավակայան ՝ կոտրելով աջ ոտքը: Ավելի ուշ Ռոդիին բերման են ենթարկել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Բժիշկները պարզել են, որ մեքսիկացին գտնվել է մետամֆետամինի ազդեցության տակ: Այս շաբաթ Դոմինգեսը պետք է ներկայանա դաշնային դատարանում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան