Ներքին 5 տարի առաջ - 16:42 26-08-2021

Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում 71,9 միավոր 100-ից. Էկոնոմիկայի նախարարություն

Heritage Foundation տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 2 դիրքով: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում 71,9 միավոր 100-ից՝ բարելավելով մակարդակը 1,3 միավորով:

Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրների հնգյակում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան: Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 38-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը` 168-րդ։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքերում է, մասնավորապես՝ Բելառուս՝ 95-րդ, Ղազախստան՝ 34-րդ, Ղրղստան՝ 78-րդ, Ռուսաստան՝ 92-րդ հորիզոնականներ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»