Արտաքին 5 տարի առաջ - 20:28 20-08-2021

Պուտինը նշել է Մերկելի հետ բանակցությունների գլխավոր թեմաները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ օգոստոսի 20 -ին Մոսկվայում կայացած բանակցությունների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

Ռուս առաջնորդը նշել է, որ դրանք անցել են կառուցողական և գործնական մթնոլորտում, և քննարկվել են Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Նրա խոսքով՝ առաջնահերթ թեմաներից մեկը Աֆղանստանի թեման է դարձել:

«Մեր կարծիքով, այժմ հատկապես կարևոր է կանխել բոլոր տեսակի ահաբեկիչների ներթափանցումը Աֆղանստանի հարակից պետությունների տարածք, այդ թվում՝ փախստականների քողի տակ», - ասել է Պուտինը բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա ասել է, որ Գերմանիայի կանցլերը բանակցությունների ընթացքում բարձրացրել է նաև Բելառուսի թեման:

Նախագահը նշել է, որ ռուսական կողմը կարծում է, որ «բելառուսական հասարակության ներսում առկա հակասությունները կարող են լուծվել միայն սահմանադրական և իրավական դաշտի շրջանակներում և բացառապես բելառուսների կողմից՝ առանց արտաքին միջամտության»:

Նախորդ անգամ Պուտինը և Մերկելը դեմ առ դեմ հանդիպել էին 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինում՝ Լիբիային նվիրված միջազգային համաժողովին:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կքննարկվեն մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Գերմանիայի կառավարությունը հստակեցրել է, որ իրավիճակը Աֆղանստանում, ամենայն հավանականությամբ, կդառնա բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան