Ներքին 4 տարի առաջ - 10:11 03-08-2021

Խաղաղապահներն Արցախում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` զրահամեքենաների վարորդները լեռնային տեղանքի պայմաններում կատարելագործել են ականապայթյունային պատնեշի արանքով առավելագույն արագությամբ շարասյունով անցնելու հմտությունները։

Զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ վերանորոգման մասնագետները, ԲՌԷՄ–Կ կիրառելով, վնասված մեքենաներն ամենասեղմ ժամկետում դաշտային հավաքակայան են տարհանել նրանց մարտունակությունը վերականգնելու համար։

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված են եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը