Սպորտ 50 րոպե առաջ - 20:07 19-10-2026

Յուրա Զալյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացված մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում:

67 կգ քաշային կարգում Հայաստանի կարատեի հավաքականի անդամը տանելով 4 հաղթանակ և կրելով 1 պարտություն՝ իրավունք է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, որտեղ արդեն առավելության է հասել ուկրաինացի Իլլիա Հրինենկոյի նկատմամբ: