Արտաքին 5 տարի առաջ - 15:58 02-08-2021

Բելառուս մարզիկ Տիմանովսկայան քաղաքական ապաստան կստանա Լեհաստանում

Բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայային քաղաքական ապաստան կտրամադրի Լեհաստանում, իսկ առաջիկա օրերին նա Տոկիոյից կմեկնի Վարշավա: Այս մասին հայտնել է Բելառուսի մարզական համերաշխության հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Օպեյկինը:

«Իրավիճակը նորմալ է, նա կապի մեջ է Միջազգային օլիմպիական կոմիտեի և ճապոնական ոստիկանության հետ: Այժմ նա հանդիպում է Լեհաստանի հյուպատոսի հետ և քաղաքական ապաստան է խնդրելու Լեհաստանից: Կարծում եմ, որ այն նրան կտրամադրվի: Քրիստինան կմնա Տոկիոյում մինչև չորեքշաբթի, հավանաբար չորեքշաբթի նա կմեկնի Վարշավա: Նա ստացել է անհրաժեշտ պաշտպանությունը, այնտեղ աշխատում են Ճապոնիայի իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչները, սպորտային իրավաբանները: Համապատասխանաբար, Բելառուսական սպորտի համերաշխության հիմնադրամը բողոք է ուղարկել Լոզանի Սպորտի արբիտրաժային դատարան և Միջազգային օլիմպիական կոմիտե այս միջադեպի վերաբերյալ», - ասել է Օպեյկինը:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»