Ներքին 5 տարի առաջ - 12:24 17-09-2021

Հադրութից տեղահանվածները ցանկանում են քաղաքական ապաստան խնդրել, եթե իրենց խնդիրները չլուծվեն

ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված քաղաքացիները: Նրանք ՀՀ ու Արցախի Կառավարություններից պահանջում են իրենց Հայաստանում տներով ապահովել: Հադրութցիներից մեկի խոսքով՝ բնակարաններ են կառուցվում, բայց տեղահանվածների տեսակետները հաշվի չեն առնվում: Ցանկանում են գումարը ստանալ բնակարանի փոխարեն և որոշել՝ որտեղ կառուցել տուն:

Քաղաքացու խոսքով՝ իշխանությունները նշում են, թե Արցախում բնակարանների կառուցմամբ նաև դեմոգրաֆիական խնդիր են լուծում, բայց, ըստ հադրութցու, միայն բնակարանը լուծում չէ, աշխատատեղերի հարց լուծված չէ, բացի այդ՝ Արցախի կարգավիճակի մասին ոչ ոք չի խոսում:

Լրագրողների հետ զրույցում տեղահանված քաղաքացին նշեց՝ եթե ՀՀ ու Արցախի կառավարություններն իրենց պահանջը թողնեն անպատասխան, դիմելու են միջազգային կառույցներին, նամակ են հանձնելու ՄԱԿ-ի գրասենյակին, Ֆրանսիայի դեսպանատանը:

«Նամակի բովանդակությունը հետևյալն է՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրել, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները: Միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսել մեր ապրելու իրավունքը: Նոյեմբերի 9-ին փաստաթուղթ են ստորագրել, բայց նույնիսկ ստորագրողները չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց գրածների համար: Մենք պնդում ենք, որ ՀՀ-ում մեզ համար բնակարանների հոգս լուծեն, որովհետև մեզ ասում են՝ եկեք Արցախ, բայց Արցախի կարգավիճակից չեն խոսում: Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից՝ բացի Հայաստանի ու Արցախի կառավարություններից: Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի մաս»,-ասաց նա, ապա շարունակեց.

«Եթե միջազգային հանրությունը չօգնի մեզ տեղավորվել Արցախում, մենք խնդրելու ենք քաղաքական ապաստան: Դա ոչ թե այստեղից փախչելու նշան է, այլ Հայաստանի իշխանությունների՝ մեր հարցերով չզբաղվելու, մեզնով չհետաքրքրվելու: 10 ամիս է՝ տեղահանված ենք, մեր կարգավիճակով որևէ մեկը չի զբաղվում, այն սոցիալական օգնությունն էլ, որ տալիս էին, կտրել են»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»