ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
copy image url

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Ներքին 3 տարի առաջ - 22:30 29-07-2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:

Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը՝ արտացոլելով իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների:

Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»: