Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:25 29-07-2021

Ելք փակուղուց. Վահե Հովհաննիսյան

Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։

Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։
Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։
Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։

Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։

Մեզ պետք է մշակել այդ բանաձևը Հայաստանի ներսում և արտաքին աշխարհի համար ընկալելի դարձնելու մեխանիզմները։ Եվ սա պետք է անել հնարավորինս արագ։
Չի կարելի վարժվել այն բանին, որ երկրի օրը սկսվում է պատերազմով և զոհերով, չի կարելի վարժվել, որ ողջ օրը պետության առաջին դեմքերը ձայն չեն հանում, չի կարելի վարժվել այն մտքին, որ այլևս ուշ է ու ոչինչ անել հնարավոր չէ։
Գործող իշխանության ղեկավարը ցուցադրական համառությամբ անընդհատ շեշտում է ժողովրդից ստացած քվեն՝ որպես իրեն տրված մանդատ՝ պատմական հարցեր լուծելու։ Սա, մեղմ ասած, կիսաճշմարտություն է։ Քարոզարաշավը եղել է մուրճի, թալանի և վենդետաների շուրջ, և որևէ, կրկնում եմ, որևէ խորքային քննարկում չի եղել Կովկասյան նոր ճարտարապետության և այս համատեքստում Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ։

Հայաստանում այսօրվա փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիվ խաղաղության» բանաձևի մեջ է, ինչը ենթադրում է բանաձևի էվոլյուցիոն զարգացում դեպի ծրագիր և հանրային թիմեր, որոնք պատկերացնում են դա որպես գաղափար և ունակ են իրականացնել։ «Արժանապատիվ խաղաղության» գաղափարը որպես ծրագիր և ճանապարհային քարտեզ թերևս նաև միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միավորել ծայրաստիճան պառակտված հասարակությանը։ Հակառակ դեպքում իրար դեմ պայքարի պրոցեսը սահուն կարող է վերածվել Հայաստանի դեմ պայքարի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ