Ներքին 4 տարի առաջ - 12:07 27-07-2021

Սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ

Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Առողջապահության նախարարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել նշված ճանապարհահատվածում:

Թվով 4 կետերում՝ սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոնի», «Չարենցավանի բժշկական կենտրոնի», «Հրազդանի բժշկական կենտրոնի» և Գեղարքունիքի մարզի «Սևանի բժշկական կենտրոնի» շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը

Ձեզ գուցե հետաքրքրի