Հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք
copy image url

Հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք

Ներքին 3 տարի առաջ - 12:09 25-07-2021

Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: