Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի ղեկավար Մարտիրոս Տռուզյանը, Հարթագյուղ համայնքի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը և Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը հրաժարական են ներկայացրել։
Ինչպես լոռեցիներն են ասում՝ մարզպետ Արամ Խաչատրյանն իր ասածն անում է․ ասել էր, որ իշխանություններին չաջակցող համայնքապետերը պետք է հրաժարական ներկայացնեն, նրանցից որոշները դիմադրում են, իսկ որոշներն էլ տեղի են տալիս մարզպետի ճնշումներին։ Օրինակ՝ Օձունի համայնքապետը, որին Արամ Խաչատրյանը իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել, այդպես էլ հրաժարական չտվեց, իսկ ահա մի շարք համայնքապետեր դիմումներ են գրում և հեռանում։