Արտաքին 5 տարի առաջ - 21:10 19-07-2021

ԵՄ սահմանային գործակալությունը պարեկություն է իրականացնելու Բելառուսի և Լիտվայի սահմանին

Եվրամիության սահմանապահ գործակալության Frontex-ը հաջորդ շաբաթ 60 սահմանապահներ է գործուղելու՝ Լիտվայի և Բելառուսի սահմանին պարեկելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Frontex-ի գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեդջերին, որն այցելել էր Լիտվա:

Frontex-ը առաջին անգամ է տեղակայվում ԵՄ պետություններից մեկի սահմանին 2020 թ․ մարտից հետո, երբ գործակալությունը պարեկություն էր անցկացնում Հունաստանի և Թուրքիայի սահմանին։ Այս մասին հայտնում է Euronews-ը:

Լիտվայի իշխանությունները դիմել են շտապ օգնության խնդրանքով՝ կապված վերջին շաբաթների ընթացքում բելառուսա-լիտվական սահմանը հատող աֆրիկյան և ասիական երկրներից միգրանտների թվի կտրուկ աճով: Ճնշող մեծամասնությունը սահմանն անցնում է առանց անհրաժեշտ փաստաթղթերի և ոչ անցակետերով: Տարեսկզբից այս տարբերակով ավելի քան 2 հազար մարդ արդեն մուտք է գործել Լիտվա, որից 1400-ը՝ հուլիսին:

«Մենք աննախադեպ բանի առաջ ենք կանգնած», - ասել է Լեդջերին Վիլնյուսում լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Պատմության մեջ առաջին անգամ Frontex-ը նման գործողություն է իրականացնելու Եվրամիության այս տարածաշրջանում»: Ստեղծված իրավիճակի համար պաշտոնյան մեղադրել է Բելառուսի իշխանություններին: Նրա կարծիքով՝ նրանք միգրանտներին օգտագործում են որպես ԵՄ-ի վրա ճնշման լծակ:

Պաշտոնական Մինսկը չի թաքցնում, որ բելառուսական սահմանապահները չեն միջամտում այն ​​անձանց, ովքեր փորձում են մուտք գործել Լիտվայի տարածք: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ եթե ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բելառուսի դեմ, նա իրավունք չի ունենա նրանից պահանջել պաշտպանել իր շահերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում