Արտաքին 5 տարի առաջ - 23:55 13-07-2021

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատները չեն մեկնաբանել Շուշի այցելելու վերաբերյալ Haqqin.az-ի հարցումները

Haqqin.az-ը հարցում է ուղարկել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ՝ փորձելով ճշտել, թե ինչու են դեսպանները մերժել Շուշի այցելելու հրավերը։ Երկու երկրների դեսպանատներն էլ խուսափել են մեկնաբանություններ տալ։

Ֆրանսիայի դեսպանատնից շեշտել են, որ իրենք մեկնաբանություններ չեն տա դեսպանի ժամանակացույցի վերաբերյալ։ Իսկ ԱՄՆ-ի դեսպանատնից ստացվել է հետևյալ պատասխանը․

«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող այցելել որոշ միջոցառումներ: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ օրը Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ովքեր չկարողացան մեկնել Ֆիզուլի և Շուշի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Ադրբեջանում 46 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ այցելել էին Շուշի։ Քաղաք էին այցելել Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Հարավային Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի, Վենեսուելայի դեսպանները և Բելգիայի արտաքին գործերի նախարարության ժամանակավոր հավատարմատարը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանները հրաժարվել էին այցելել Շուշի, ինչը դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից