Ներքին 5 տարի առաջ - 15:40 13-07-2021

Ինչպես է իշխանությունը կեղծում գնաճը

Հետպատերազմյան Հայաստանում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների (միս, հաց, ձեթ, ձու, կաթնամթերք և այլն) գնաճը շարունակվում է: Քաղաքացիներն ահազանգում են՝ զգում են թանակցումների բեռը: Դեռևս մարտ ամսին Կենտրոնական բանկը վերանայել էր հետպատերազմյան 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը՝ 2 -ի փոխարեն 1.4 տոկոս:

Հուլիսի սկզբին շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները Հայաստանում սկսեցին նվազել: Թեև հացի գները կրկնակի դանդաղ էին աճում, քան ալյուրինը, թանկացումն իրականում թաքնված էր. հացերը նույն գնով են վաճառվում, բայց նվազեցրել են դրանց քաշը։

Ներքին շուկայում թանկացող ապրանքների գները որոշակիորեն սկսեցին նվազել:
Իշխանությունները շտապեցին բարի լուրը հայտնել քաղաքացիներին, այնինչ բարի լուրի տակ մի շարք «բայց»-եր էին թաքնված:

Մասնավորապես, մի շարք ապրանքների փաթեթավորման ծավալները փոքրացել են՝ 1լ դարձել է 0.9 կամ 0.97, 1կգ՝ 0.59 և այլն: Իրականում, այս ձևով փորձ է արվում թանկացումների փաստը տարրալուծել մարդկանց գիտակցության մեջ:

Մեր տեղեկություններով, գնաճը թաքցնելու վերաբերյալ քննարկումներ են եղել արտադրողների և ներմուծողների հետ: Այս գործընթացի գլխավոր խորհրդատուն ՀՀ էկոնոմիակայի նախարարությունն է:


Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում