Սպորտ 5 տարի առաջ - 17:57 02-07-2021

ՉԼ-ին ընդառաջ Ալաշկերտի կազմը համալրվել է 6 ֆուտբոլիստներով

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի մեկնարկից առաջ Հայաստանի չեմպիոն Ալաշկերտը միանգամից 6 համալրում է կատարել:

27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի Արարատում, Պերմի Ամկարում, ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ Ալաշկերտ է տեղափոխվել Երևանի Արարատից:

25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական Սամպայո և Կամպինենսե թիմերում, Երևանի Արարատում, իսկ Ալաշկերտ է տեղափոխվել Ուրարտուից:

32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն քաջածանոթ է հայ ֆուտբոլասերին Գյումրիի Շիրակում ունեցած մրցելույթներով:

Շիրակից հեռանալուց հետո Բեկոն հանդես է եկել Սերբիայի Պարտիզան, Չուկարիչկի, Վոյվոդինա, ԻՄՏ թիմերում, Ղազախստանի Իրտիշում:

Ալաշկերտ է վերադարձել 31-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:

Արարատից Ալաշկերտ տեղափոխված փորձառու ֆուտբոլիստը 34 գոլի և 25 ասիստի հեղինակ է դարձել թիմի կազմում անցկացրած 137 հանդիպումներում:

Ազգային հավաքականում Եդիգարյանն անցկացրել է 31 խաղ՝ խփելով 1 գոլ:

22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան հանդես է եկել Լոռի և Վան ակումբներում:

31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանն ամբողջ կարիերան անցկացրել է Գյումրիի Շիրակում, եղել է թիմի ավագը:

Ալաշկերտի մարզչական կազմն է համալրել փորձառու մասնագետ Տիգրան Եսայանը, որի նախորդ աշխատատեղը Ուրարտուն էր:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների