ՆԱՏՕ-ի զորքերը լքել են Աֆղանստանի Բագրամ քաղաքում (Փարվանի նահանգ) գտնվող ավիաբազան: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Նա, սակայն, չի հստակեցրել, թե երբ են զորքերը դուրս եկել: Հայտնի չէ նաև, թե երբ բազան կանցնի տեղի իշխանությունների վերահսկողության տակ: