Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:04 20-01-2026

Ես պատերազմի խրամատ չեմ լքել, դուք լքել եք հոգևոր խրամատը. ես զոհված եղբայրներիս եմ հուղարկավորել, դուք բենթլիատեր մեծահարուստներ եք

Աշոտ Մինասյանը (Երկաթ) «Վարդաշեն» Ք.Կ.Հ-ից գրում է.

«Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։

Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։

Ես հավատացյալ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։
Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզանից յուրաքանչյուրը։
Ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզանից յուրաքանչյուրը։
Ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզանից յուրաքանչյուրը։
Ես պատերազմի խրամատ չեմ լքել։

Դուք լքել ելք հոգեւոր խրամատը։
Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս եմ հուղարկավորել։

Դուք բենթլիատեր մեծահարուստներ եք։
Իմ հոգու մեջ, մարմիս վրա պատերազմի սպիներ են։
Ձեր մարմնի վրա կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանան։

Հինգ անգամ եղել եմ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչքավորը, Արցախի եւ Հայաստանի տարբեր վայրերում իմ զոհված զինակից ընկերների հիշատակին տեղադրել եմ 38 խաչքար՝ իմ բարերար ընկերների օգնությամբ։
Դուք՝ չգիտեմ։

Անցել եմ Արցախյան բոլոր պատերազմներով, զոհաբերել եղբայրներիս և միշտ պատրաստ եղել զոհվելու Արցախիս ու Հայաստանիս համար։
Դուք՝ չգիտեմ։

Իմ երկու ավագ որդիներն ինձ հետ մասնակցել են քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները։

Ես ունեմ 36 պետական և կառավարական պարգև։ «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետ եմ։

Դուք ունեք մեկ խաչ, որից ունեմ նաև ես ու ամբողջ հավատավոր ժողովուրդը (որին դուք չեք հավատում)։

Ես երբեք դուրս չեմ եկել մեր եկեղեցու դեմ, մնացել եմ եկեղեցու պաշտպան, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետն եմ։

Դուք դուրս եք եկել մեր եկեղեցու դեմ, դավաճանել եք օծյալ Վեհափառին ու միացել դավադիրներին։
Ես նստած եմ կալանավայրում իրական Սրբազանների հետ։

Դուք վայելում եք կյանքը զեխության մեջ և ճոխ սեղան նստում դավաճանների հետ։
Անգամ բանտախցում իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչն ու Նարեկը։

Եվ երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը։

Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Տաթևի ձորում գտնվող Հարանց անապատ ճգնելու և ապաշխարհելու, մեղա գալու և աղոթելու։ Գուցե Աստված ձեզ ների, Վեհափառն էլ ների, ժողովուրդն էլ ների։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» Ք.Կ.Հ կալանավոր
Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան