Արտաքին 5 տարի առաջ - 13:27 30-06-2021

ԱՀԿ-ն հայտնել է մալարիայի դեմ Չինաստանի հաղթանակի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանին վկայագիր է հանձնել երկրում մալարիայի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

«Հաջողությունը վաստակել են քրտնաջան աշխատանքի և տասնամյակների նվիրված ու կայուն ջանքերի շնորհիվ: Այս հայտարարությամբ Չինաստանը միանում է այն երկրների թվին, որոնք աշխարհին ցույց են տալիս, որ մալարիայից զերծ ապագան կենսունակ նպատակ է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հիշեցրել է, որ 1940-ականներին Չինաստանը տարեկան հաղորդում էր մալարիայի ավելի քան 30 միլիոն դեպքերի մասին:

Չինաստանը դարձել է Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում առաջին երկիրը, որն ավելի քան երեսուն տարվա ընթացքում ստացել է մալարիայի դեմ հաղթանակի վկայագիր:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը