Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:36 30-06-2021

ՄԱԿ-ը մտադիր է դադարեցնել խաղաղապահ առաքելությունները

ՄԱԿ-ը պատրաստվում է ամբողջ աշխարհով մեկ խաղաղապահ առաքելությունների հնարավոր կասեցմանը: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 29-ին, հաղորդել է Reuters-ը:

Գործընթացները կարող են դադարեցվել, եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չկարողանա հաստատել 6 մլրդ դոլարի նոր բյուջեն մինչև հունիսի 30-ը:

ՄԱԿ-ի կառավարման ռազմավարության, քաղաքականության և համապատասխանության բաժնի պետ Քեթրին Փոլարդը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպության 12 խաղաղապահ առաքելություններին, որոնք հիմնականում գտնվում են Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, խորհուրդ են տվել սկսել գործողությունների ծրագիր մշակել, եթե նոր բյուջեն ժամանակին չընդունվի:

«Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք ու վստահ ենք, որ անդամ երկրներն ավարտելու են իրենց բանակցությունները»,- ասել է Փոլարդը:

Եթե ​​հունիսի 30-ին վերջնաժամկետը բաց թողնվի, ապա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կկարողանա գումար ծախսել միայն ՄԱԿ-ի ակտիվները պաշտպանելու և անձնակազմի ու խաղաղապահների պաշտպանությունն ապահովելու վրա:

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ղեկավար Ժան Պիեռ Լակրուան պարզաբանել է, որ առաքելությունները խիստ սահմանափակվելու են, և չեն կարող իրագործել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են քաղաքացիական անձանց պաշտպանությունը, COVID-19-ի դեմ պայքարին օժանդակելը և քաղաքական ջանքերին ու միջնորդությանն աջակցելը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը