Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:57 29-06-2021

Թրամփը խախտել է ժողովրդավարության հիմնական սկզբունքը. Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփը խախտել է ժողովրդավարության հիմնական սկզբունքը, երբ հրաժարվել է ընդունել իր պարտությունը 2020թ. ընտրություններում: Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Վիրտուալ դրամահավաքի ժամանակ ելույթ ունենալիս Օբաման հայտարարել է, որ կեղծիքների մասին Թրամփի պնդումները հանգեցրել են քվեարկության ճնշման փորձերի և խարխլել Միացյալ Նահանգներում ընտրությունների լեգիտիմությունը:

«Ինչ տեսանք մենք. իմ իրավահաջորդը՝ նախկին նախագահը, խախտեց հիմնական սկզբունքը, որի համաձայն՝ հաշվարկվում են ձայները, այնուհետև հայտարարվում է հաղթողը. նա հորինել և տարածել է անհեթեթություն»,- ասել է Օբաման:

Նա նշել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքների վիճարկումը կարող է սադրել «ժողովրդավարության ապալեգիտիմացում»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը