Արտաքին 5 տարի առաջ - 23:22 26-06-2021

Ալիևը հայտարարել է ադրբեջանական բանակի թվաքանակի ավելացման ծրագրերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, սկսվել է ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու գործընթացը

Զինված ուժերի օրվա առթիվ Ալիևը շաբաթ օրը Բաքվի «Գյուլիստան» պալատում հանդիպել է ադրբեջանական բանակի մի խումբ ղեկավարների և անձնակազմի հետ:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը շարունակելու է ամրապնդվել, և դա կասկածից վեր է: Բացի այդ, մեր ռազմական հզորությունը կավելանա: Պատերազմից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կնքվեցին նոր պայմանագրեր, սկսվեց նոր զենք և սարքավորումներ գնելու գործընթացը: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակը կավելանա», - ասել է Ալիևը հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Բաքուն կավելացնի իր ռազմական հզորությունը՝ «ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները և ընթացքը»: «Մյուս կողմից, Հայաստանը չի կարողանա վերականգնել ոչ միայն ... իր կործանված բանակը, այլև տնտեսական գործունեությունը, եթե չհրաժարվի մեր նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից», - մասնավորապես հավելել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը