Արտաքին 1 ամիս առաջ - 22:26 29-09-2026

Մերցը հայտարարել է, որ բանակցում է Ուկրաինայի ՀՕՊ-ի համար մատակարարումների ավելացման շուրջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան գործընկերների հետ բանակցում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ավելացման շուրջ։

Նա նշել է, որ հոկտեմբերի 15-ին և 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ խորհրդակցություններ են ընթանում Ուկրաինային հետագա աջակցության հարցով։

«Մենք նաև քննարկում ենք Ուկրաինայի բյուջեին շատ կոնկրետ աջակցություն ցուցաբերելու հարցը»,– Բեռլինում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Մերցը։ Նա հավելել է, որ քննարկվող հարցերից է նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործումը։

«Աշխարհի մի շարք երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ անձնական զրույցների ընթացքում ես նաև փորձում եմ նպաստել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար համապատասխան մատակարարումների կազմակերպմանը։ Այժմ դա ամենաթույլ օղակն է»,– հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ առաջիկա ձմեռը Ուկրաինայի համար կարող է «շատ ծանր» լինել։

Մերցը նշել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը Տոկաևի հետ իր հանդիպման քննարկվող թեմաներից մեկն է եղել։ Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ինքը ներկայացրել է այդ հարցում իր երկրի դիրքորոշումը և հայտարարել Կիևին հետագա աջակցության մասին։

Գերմանիան Ուկրաինայի խոշորագույն դոնորն է։ Բեռլինը 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Կիևին տրամադրել է շուրջ 43,3 միլիարդ եվրոյի մարդասիրական և 57,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այսպիսով, այդ ժամանակահատվածում Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրված երկկողմ օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 100,9 միլիարդ եվրոն։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենքի մատակարարումները միայն երկարաձգում են Ուկրաինայում հակամարտությունը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie