Արտաքին 4 տարի առաջ - 16:18 20-07-2022

Պուտինը հայտարարել է Եվրոպա գազի մատակարարումների կրճատման մասին

«Հյուսիսային հոսք» գազամուղով Եվրոպա գազի մատակարարումները կարող են կրճատվել արդեն հուլիսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում։ Նա առաջարկել է դա փոխհատուցել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի գործարկմամբ. այս նախագիծը կասեցվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։

Պուտինի խոսքով, հաջորդ շաբաթ ռուսական գազի մոնոպոլիստ «Գազպրոմը» վերանորոգման կուղարկի գազապոմպային ագրեգատը, որից հետո «Հյուսիսային հոսքի» հզորությունը կնվազի օրական մինչև 30 միլիոն խորանարդ մետր։ Սա նրա նախագծային հզորության 1/5-ն է: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ մատակարարումները կարող են պահել ավելի բարձր մակարդակի վրա, եթե Գերմանիան Ռուսաստանին հանձնի տուրբինը, որը Կանադայի կողմից կալանվել է պատժամիջոցների պատճառով:

Եվրամիության խոշորագույն երկրի՝ Գերմանիայի և ԵՄ մի քանի այլ երկրների տնտեսությունները զգալիորեն կախված են Ռուսաստանից գազի մատակարարումներից։ Գերմանացի քաղաքական գործիչները Մոսկվային մեղադրում են, որ Կրեմլն օգտագործում է մատակարարումները որպես զենք եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու համար։

Ռուսական մատակարարումները ապահովում էին ԵՄ գազի մոտ 40 տոկոսը, այն դժվար է փոխարինել կարճաժամկետ հեռանկարում. վառելիքի մոտալուտ դեֆիցիտը կհանգեցնի ռեցեսիայի:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան